Առաջիկա հինգ-յոթ տարվա ընթացքում Google-ը 10 միլիարդ դոլար կներդնի Հնդկաստանում, հայտարարլ է Alphabet Inc. ընկերության գործադիր տնօրեն Սունդար Պիչայը:

Ներդրումները կօգտագործվեն Հնդկաստանի համար ապրանքներ եւ ծառայություններ ստեղծելու նպատակովր, որոնք կօգնեն ձեռնարկություններին անցում կատարել թվային տեխնոլոգիաների եւ օգտագործել տեխնոլոգիաները «ի բարօրություն հասարակության»: «Սա Հնդկաստանի ապագայի եւ նրա թվային տնտեսության նկատմամբ մեր վստահության արտացոլումն է»,- ասել է Պիչայը, հայտնում է BBC-ն:

Երկրում ավելի քան 500 միլիոն ակտիվ ինտերնետ օգտագործողներ ունենալով՝ Հնդկաստանը, հավանաբար, Google-ի համար ամենամեծ աճող հավանական շուկան է: Ներդրումները կկատարվեն Հնդկաստանի համար Google-ի թվայնացման հիմնադրամի միջոցով։