Տղերքին սպանեցին եւ ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ  Վադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավվման հետեւանքով սպանված 3 ոստիկաններին։

«Չորս տարի է՝ տղերքը չկան: Տղերքին սպանեցին եւ ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել: Տղերքը դիրք էին պահում, մեր բոլորի կողմից իրենց վստահված դիրքը, եւ կյանքի գնով պահեցին դա:

Մարդասպաններին փորձեցին հերոսացնել, բայց չստացվեց: Մեր մեջի ազնիվը դուրս մղեց մարդասպանին: Այդպիսինն է հայը. որքան էլ դրսից հովանավորեն, որքան էլ գրանտեր բաժանեն, միեւնույն է՝ մարդասպան չսիրող ազգ ենք:

Արթուր Վանոյան

Գագիկ Մկրտչյան

Յուրի Տեփանոսյան

Տղերք, իսկական տղերք...»։