«Ազգային ժողովը վերանորոգվեց, եւ նոր դահլիճւմ պատգամավորները կանգնեցին փաստի առաջ` հասկանալով, որ այլեւս չեն կարողանա համակարգչային խաղերով կարճել նիստի ծանր ժամերը, քանի որ համակարգիչները հատուկ ծրագրով են եւ մոնիտորի վրա պատկերվում են բացառապես տվյալ քառօրյայի օրենքների նախագծերը, կտրուկ ընկավ պատգամավորների հաճախելիությունը: Մարդիկ գերադասեցին «նստել բժշկի թղթի» վրա, քան գալ ու գերի մնալ ԱԺ-ում:

ՀՀԿ-ական Արեգ Ղուկասյանը, սակայն, հաղթահարել է ԱԺ դահլիճում համակարգչային թղթախաղով զբաղվելու արգելքը եւ պարզապես հետը կրիչ է բերել: Ընթացող քառօրյայում նրան ուշադիր հետեւողները անգամ լրագրողների օթյակից կարող էին նկատել համակարգչին կրիչ միացրած եւ կլանված «փասիանս» խաղացող Արեգին:

Ընդհանրապես, ԼՂՀ նախկին նախագահի եղբայրը առանց այդ էլ աչքի է ընկնում նիստերի ընթացքում ցուցադրաբար խոսելու սովորությամբ:

Ընդ որում, խոսում է բարձրաձայն ու ընդգծված արհամարհանքով, այսինքն` «թքած ունի», որ իրեն սաստում են, թե` խանգարում է»: