Մենք չափազանց մտահոգված ենք մարդկանց մահերի կապացությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Այս մասին նշվում է Հայաստանում մոնիտորինգի հարցերով ԵԽԽՎ համազեկուցող Կիմո Կիլյունենի եւ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենախի եւ Ռոջեր Գեյլի համատեղ հայտարարության մեջ:

«Մենք հիշեցնում ենք երկու երկրներին, որ խաղաղության խթանումն այն պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են Եվրոպայի խորհրդի անդամ դառնալիս: Ուստի մենք նրանց կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել իրավիճակի ապասրման համար եւ զերծ մնալ սադրող հռետորաբանությունից»,- հավելել են նրանք:

«Մենք երկու երկրներին նաեւ կոչ ենք անում վերսկսել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այն կարգով, որը նշված է համանախագահների կողմից իրենց հուլիսի 15-ի հայտարարության մեջ. խաղաղության գործընթացին նպաստող մթնոլորտի ստեղծում, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների անցկացում եւ ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան»: .