Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:

Երկրի ղեկավարը կարեւորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնակցությամբ Արցախում արդեն տեւական ժամանակ իրականացվող տարբեր բարեգործական եւ կրթական նախագծերը՝ այդ համատեքստում առանձնացնելով Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի վերակառուցման ծրագիրը: Նախագահ Հարությունյանը նշել է, որ կառավարությունն այսուհետ եւս պատրաստ է շարունակելու եւ զարգացնելու տարիների ընթացքում ձեւավորված փոխգործակցությունը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության համար եւ հավաստիացրել, որ իրենք եւս շահագրգռված են այդ հարաբերությունների զարգացմամբ, իսկ ինքն Արցախում է նոր ծրագրերի քննարկման նպատակով: