Այսօր Խաբարովսկում տեղի է ունեցել հերթական չարտոնված հանրահավաքը:

Ամենասկզբում դրան մասնակցել է մինչեւ 10 հազար մարդ՝ 30 տոկոսով ավելի քիչ, քան անցյալ հանգստյան օրերին: Այս մասին հաղորդվում է Խաբարովսկի քաղաքապետարանի կայքում:

Ակցիայի մասնակիցները կրկին անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով կարգախոսներ հաջակցություն Խաբարովսկի երկրամասի կալանավորված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի: Երթի ընթացքում շարասյունը ակնհայտորեն նոսրացել է:

«Խաբարովսկի երկրամասի կառավարության շենքի դիմաց հանարահավաքը եւ երթը ընդհանուր առմամբ հանդարտ են ընթացել, ոստիկանները չեն միջամտել տեղի ունեցողին եւ ցուցարարների ձերբակալություններ չեն կատարել: Այն պատճառով, որ շրջանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված բարդ իրավիճակ է, իրավապահ մարմինների աշխատակիցները հանարահավաքի բոլոր մասնակիցներին պաշտպանական բժշկական դիմակներ են բաժանել: Ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները չափազանց դրականորեն են վերաբերվել իրավակարգի պահապանների աշխատանքին՝ ցուցադրելով պաստառներ «Ես/Մենք Խաբարովսի ոստիկանությունն ենք» գրությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանության չեզոք վերաբերմունքի եւ ցուցարարների պատասխանատու վարքագծի շնորհիվ Լենինի անվան հրապարակում իրադրությունը համապատասխանում էր բարձրախոսներից հնչող երեխաների համար բարի երգերին, որոնք տեղադրված էին Խաբարովսկի երկրամասի կառավարական տան կենտոնական մուտքի առաջ: Քաղաքով երթից հետո Լենինի հրապարակ է վերադարձել արդեն մոտ 300 մարդ: