ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ հետազոտությունների արդյունքները գողանալու երկրների ցանկացած փորձերը:

BBC Radio-ի հետ հարցազրույցում նա հայտարարել է գիտնականների մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության կարեւորության մասին, որոնք փորձում են մշակել պատվաստանյութը:

«Պատվաստանյութերի հետ կապված ցանկացած լրտեսություն արժանի է դատապարտման, քանի որ մենք պետք է դատապարտենք ցանկացած քաղաքականություն, որը բաժանում է աշխարհը՝ պատվաստանյութը որպես գլոբալ հանրային բարիք, ժողովրդի համար պատվաստանյութը որպես պատվաստանյութ ընկալելու փոխարեն, որը պետք է հասանելի լինի ամենքին եւ ամենուր»,- հայտարարել է նա:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը այս հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Կանադայի մեղադրանքներից հետո՝ ուղղված ցանցահեններին, որոնք կապված են ռուսական հետախուզության հետ եւ փորձում են  գողանալ պատվաստանյութի հետազոտությունների արդյունքները:

Մոսկվան կտրականապես հերքում է իրեն հասցեագրած մեղադրանքները: