Հայաստանը շուտով կունենա նոր գերհզոր թողունակություն ունեցող կապուղի, կառուցման աշխատանքները արդեն սկսել են։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնում է Team Telecom Armenia-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«TEAM-ը շուտով իր DWDM տրանսպորտային ցանցում կգործարկի կապուղի, առաջինը Հայաստանում կիրառելով 500 Gbit/s թողունակությամբ տրանսպոնդերներ: Սարքավորումները արդեն Հայաստանում են։ Նշեմ, որ նման տրանսպոնդերներ առաջին անգամ կիրառել է Facebook-ը Եվրոպայի և Ամերիկայի միջև»:

Հարցերի դեպքում զանգահարեք 095555060 կամ գրեք [email protected]