Լուցկում ահաբեկչի կողմից գրավված ավտոբուսի ուղեւորները ազատ են արձակվել այն բանից հետո, երբ ուժայինները գրոհով վերցրել են մեքենան, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Ավտոբուսի գրոհումը սկսվել է պայթյունով, այնուհետեւ պատանդները դուրս են եկել ավտոբուսից: Մարդկանց դուրս գալուց հետո ուժայինները շրջապատել են ավտոբուսը եւ գրոհով վերցրել այն:

Ուկրաինայի անվտանգության ուժերը կալանավորել են ավելի քան 12 ժամ առաջ Լուցկում ուղեւորատար ավտոբուս գրաված ահաբեկչին: Բոլոր մարդիկ ողջ են եւ նրանց վտանգ չի սպառնում:

Ինչպես գրոհից անմիջապես հետո Twitter-ում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը, ազատված մարդկանց վտանգ չի սպառնում: «Բոլորը ողջ են», - վստահեցրել է նախարարը: