Լեզուներս չորացավ ասելով, որ Իրանում ադրբեջանցիներ չկան, բայց միևնույն է Հայաստանում գրված պաշտոնական հաղորդագրության մեջ էլի նշում են՝ «Իրանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցի․․․»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրնագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանում ապրում են ատրպատականցիներ, և գրեթե բացառապես Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման քարոզչամեքենան է խոսում իբր «Արաքսով կիսված միասնական ադրբեջանցի ազգի մասին»,-նշել է նա: