«Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը․ այցելի՛ր DEFENDARMENIA.COM՝ միջնորդագիրը ստորագրելու համար»։ SOAD հանրահայտ խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում այսպիսի կոչով է հանդես եկել։

Նա նշել է, որ 1992 թվականից ի վեր ամերիկացի հարկատուների գումարներից ավելի քան 1․5 մլրդ դոլար է ծախսվել ավտոկրատ կառավարությանը ֆինանսավորելու համար։ Բացի այդ, ԱՄՆ ՊՆ-ը 2018 և 2019 թվականներին Ադրբեջանին 101 միլիոն դոլարի ռազմական օգնոթյուն է տրամադրել, որը յուրացվել է և օգտագործվել ոչ նպատակային՝ տարածաշրջանային պատերազմեր հրահրելու, այդ թվում Հայաստան ներխուժելու փորձերի վրա։

Կոչ է արվում դադարեցնել Պաշտպանության նախարարության և Միջազգային զարգացման գործակալության կողմից Ադրբեջանին ֆինանսավորելը։