Միացյալ Նահանգների կողմից Իրաքում ԻՀՊԿ «Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը այդ երկրի ինքնիշխնության խախտում է, կարծում է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Քազեմիի հետ հանդիպման ժամանակ ես հիշեցրի, որ ահաբեկչության դեմ պայքարի միջազգային հերոս գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը Սպիտակ տան ներկայացուցիչների սեւ բիծն է եւ Իրաքի ինքնիշխանության կոպիտ խախտում»,- նշել է Ղալիբաֆն իր Twitter-յան էջում:

«Քաղաքական կայունությունը եւ կայուն տնտեսական աճը, անկասկած, կախված են տարածաշրջանից ամերիկացի հանցագործների վտարումից»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու ամերիկյան ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով: Հրամանը տվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: