Ամերիկյան երկու կործանիչները վտանգավոր եւ ագրեսիվ մանեւրում են կատարել իրանական ուղեւորատար ինքնաթիռի շուրջ՝ վտանգելով ինքնաթիռում գտնվող տասնյակ քաղաքացիական ուղեւորների կյանքը, հայտնում է Mehr- ը:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երկու կործանիչների եւ Mahan Air 1152 ինքնաթիռի մասնակցությամբ, որը դուրս էր եկել Թեհրանից եւ ուղեւորվում են Լիբանանի մայրաքաղաք, հայտնում է IRIB-ը: Հետապնդումը չի կանգնեցրել ինքնաթիռը, այն շարունակել է թռիչքը դեպի Բեյրութ եւ ապահով վայրէջք է կատարել Լիբանանի մայրաքաղաքում:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ F-15 կործանիչներից մեկն իրանական ինքնաթիռի «վիզուալ զննում» է իրականացրել՝ ռազմաբազայում «կոալիցիայի անձնակազմի անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան»: Հրամանատարությունը պնդում է, որ ամերիկյան F-15-ը «կանոնավոր օդային առաքելություն» է իրականացրել Սիրիայում եւ Mahan Air ուղեւորատար ինքնաթիռի սովորական տեսողական ստուգում է իրականացրել մոտ 1000 մետր անվտանգ հեռավորության վրա»:

Միեւնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ միջադեպը «հետաքննվում է»: «Տեղեկատվություն ստանալուց հետո անհրաժեշտ է համապատասխան քաղաքական եւ իրավական գործողություններ ձեռնարկել»: