Կալիֆորնիայում երեք տղամարդու մեղադրանք է առաջադրվել արժեթղթերի խարդախության մեջ: Նրանք խաբել են ներդրողներին ամբողջ աշխարհից ընդհանուր ավելի քան 10 միլիոն դոլարի, հայտնում է AP-ն:

Քրիստոֆեր Մանկուզոն, Ջոն Բլեքը եւ Ջոզեֆ Թուֆոն իրենց զոերին խոստանում էին եռապատկել կամ ավելացնել նրանց ներդրումները, սակայն դրա փոխարեն նրանք գումարն իրենց էին պահել։ «Մեղադրյալներն անտեսում էին զանգերն ու էլեկտրոնային նամակները կամ ստում էին, այդ թվում՝ COVID-19 համավարակի պատճառով ուշացումների մասին»,- նշվում է դատախազության հայտարարության մեջ:

70 մարդ յուրաքանչյուրը տասնյակ հազարավոր դոլարներ են կորցրել, նշում են դատախազները: Զոհերը եղել են ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Անգլիայի եւ Իտալիայի բնակիչները:

Երեք տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 32 հանցագործության, այդ թվում՝ արժեթղթերի խարդախության, գողության եւ ներդրումների հետ կապված խարդախությունների համար։