Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը միացել է հազարավոր աղոթողներին Սուրբ Սոֆիայի տճարում, որը կրկին մզկիթի է վերածվել եւ որտեղ այսօր տեղի կունենա առաջին ուրբաթօրյա աղոթքը, հայտնում է Reuters-ը:

Էրդողանը եւ նրա նախարարները պիտակ դիմակներով ծնկի են եկել կապույթ գորգերի վրա նախքան արարողության սկսվելը։

Ավելի վաղ ամբոխը հավաքվել էր Ստամբուլի պատմական կենտրոնի շուրջ անցակետերում, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված: Ստուգումն անցնելուց հետո հավատացյալները նստել են աղոթքի գորգերի վրա Սուլթանահմետի հրապարակում՝ շենքից դուրս։

Հրապարակում մեծ էկրան եւ բարձրախոսներ են տեղադրվել՝ դրսում հավաքվածների համար աղոթքը հեռարձակելու համար։