Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հետաքննություն է սկսել Սիփիայի օդային տարածքում  Mahan Air ուղեւորատար ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որտեղ այն հետապնդման է ենթարկվել ամերիկյան երկու կործանիչների կողմից։

«Մենք սպասում ենք որոշ տվյալների փոխանցմանը Սիրիայից, մինչդեռ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության փորձագետները հետաքննում են դեպքը»,- Mehr գործակալությանը հայտնել է կազմակերպության աղբյուրը:

Աղբյուրը նշել է, որ այս հարցի վերաբերյալ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարը նամակ է ուղարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը։ Ըստ նրա, ինքնաթիռը չի տուժել, քանի որ կարողացել է հետ թռնել Թեհրան, սակայն որոշ ներքին բաղադրիչներ եւ դետալներ վնասվել են:

Իրանի իրավական հարցերով փոխնախագահ Լայա Ջոնեյդին հայտարարել է, որ Թեհրանը միջադեպի կապակցությամվ իրավունք ունի դատական հետապնդում սկսեկ Միացյալ Նահանգների նկատմամ միջազգային դատարանում եւ քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում։

Հուլիսի 23-ի երեկոյան ամերիկյան երկու կործանիչները վտանգավոր եւ ագրեսիվ մանեւրում են կատարել իրանական ուղեւորատար ինքնաթիռի շուրջ՝ վտանգելով ինքնաթիռում գտնվող տասնյակ քաղաքացիական ուղեւորների կյանքը։ Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երկու կործանիչների եւ Mahan Air 1152 ինքնաթիռի մասնակցությամբ, որը դուրս էր եկել Թեհրանից եւ ուղեւորվում են Լիբանանի մայրաքաղաք, հայտնում է IRIB-ը: Հետապնդումը չի կանգնեցրել ինքնաթիռը, այն շարունակել է թռիչքը դեպի Բեյրութ եւ ապահով վայրէջք է կատարել Լիբանանի մայրաքաղաքում: