Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունական ուղղափառ սուրբ Սոֆիա տաճարում առաջին ուրաբօրյա նամազին մասնակցելու համար տաճար է ժամանել մեկ ժամ շուտ եւ մինչեւ հավատացյալների գալը Ղուրան կարդացել։

Թուրքական Sabah–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Սուրբ Սոֆիայում  նամազից առաջ բոլորի համար բարձրախոսով կարդացել է Ղուրանի սկիզբը համարվող Ֆաթիհա սուրան, որին հետեւել է Ալ  Բաքարայի  առաջին սուրահները՝  Էլիֆ–Լամ—Միմ  այաթը

Այս հատվածները կարդալը հատուկ է ընտրվել, քանի որ Ֆաթիհա սուրայի հենց ֆաթիհա բառը նշանակում է «նվաճել», իսկ սուրայում  Ղուրանի սկիզբն է իր հիմնական սկզբունքներով, իսկ Ալ Բաքարայի Էլիֆ Լամ Միմն ունի խորհրդավոր իմաստ, որոշ մուսուլման աստվածաբաններ, այն պարզաբանում են հետեւյալ կերպ, որ աշխարհում գլխավոր դերը տրված է մուսուլմաններին։

Նամազի ժամանակ Սուրբ Սոֆիայի քրիստոնեական սրբապատկերները փակվել են պաստառով։