Ամերիկուհին ձերբակալվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը նյութական աջակցություն ցուցաբերելու փորձի համար, հաղորդում է Fox News-ը։

Ջիլ Մարի Ջոնսը կալանավորվել էր, երբ ուղարկել էր 500 դոլար նվեր քարտի միջոցով գաղտնի ծառայություն իրականացնող ՀԴԲ-ի աշխատակցին, որը ներկայանում էր իբրեւ «Ալ Քաիդայի» անդամ։ Այդ գործակալի եւ մեկ ուրիշ գաղտնի աշխատակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ որոշվել էր, որ գումարը կօգտագործվի հրաձիգների պահեստամասեր ձեռքբերելու համար, որոնք նախատեսված են ամերիկացի զինվորների դեմ օգտագործելու համար։

Մարի Ջոնսը ցանկացել է մեկնել արտերկիր ահաբեկչական կազմակերպությանն օգնելու համար։ Նա ձեռք էր բերել տոմս Աֆղանստանում «Ալ Քաիդային» միանալու համար, սակայն ստիպված էր փոխել չվերթը Թուրքիայի օդանավը նստելու համար, քանի որ կորոնավիրուսի պատճառով չեղարկվել էին մի շարք չվերթներ։ Նա բերման էր ենթարկվել ՀԴԲ-ի գործակալների կողմից Արիզոնայի օդանավակայանում։