Ասֆալտապատման աշխատանքների կատարման կապակցությամբ մինչև օգոստոսի 5-ը  Մակարավանքի հուշարձան տանող ավտոճանապարհը /Հ26-մոտեցում/ փակ է լինելու բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը պատճառվող անհարմարության համար հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը: