Սերբիայում հայտարարել են, որ ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը մեծ հնարավորությունն է տալիս: Այս մասին հայտարարել է Սերբիայի գյուղատնտեսության նախարար Բրանիսլավ Նեդիմովիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ կառավարությունը հուլիսի 25-ին վավերացրել է ԵԱՏՄ-ի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը:

Նախարարի խոսքով՝ համաձայնագիրը հնարավորություն է տալիս սերբական արտադրանքը մատակարարել գրեթե 200 մլն սպառող ունեցող շուկաներին, հատկապես առանձնացվել է պանիրն ու մրգային ռակիան:

Ավելի վաղ այդ ցուցակում նշվել էր 90 հազար լիտր սերբական կոնյակ՝ վինյակ, 2 հազար տոննա ծխախոտ: