Իրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագրի պայմանների համաձայն, քանի որ Թեհրանը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը որպես ազգի անքակտելի իրավունք է դիտարկում, փոխանցում է PressTV- ն:

«Մենք կշարունակենք մեր խաղաղ միջուկային ծրագիրը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ հաստատված եւ համաձայնեցված կանոնների եւ դրույթների համաձայն»,- գրել է արտաքին գորխերի՝ քաղաքական հարցերով փոխնախարար Աբաս Արաքչին: Իրանը, նրա խոսքով, քայլեր է ձեռնարկել 2015 թվականի՝ վեց համաշխարհային տերությունների հետ միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կրճատման համար, բայց պատրաստ է վերականգնել բոլոր այդ պարտավորությունները ցանկացած պահի, երբ «մեր շահերը կհամընկնեն այս պայմանագրի շրջանակներում»: