Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների ուշ փուլը, որին մասնակցում է առանց կորոնավիրուսի մոտ 30 000 մեծահասակ:

Աճուրդների բացմանն ընդառաջ ընկերության՝ Մասաչուսեթսում տեղակայված բաժնետոմսերն աճել են 11 տոկոսով եւ կազմել 81․31 դոլար, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

Սրանք առաջին փորձարկումներն են, որոնք իրականացվում են կառավարական «Գերլուսային արագություն օպերացիա» ծրագրի շրջանակներում, որը նպատակն է արագացնել COVID-19-ի դեմ դեղամիջոցների ե պատվաստանյութերի մշակումը, արտադրությունն ու տարածումը:

ԱՄՆ կառավարությունը մոտ մեկ միլիարդ դոլար է հատկացրել Moderna-ի նախագծին եւ ընկերության մշակած պատվաստանյութն ընտրել է մարդկանց վրա լայնածավալ փորձարկումների համար։

Ընկերության խոսքով՝ ուսումնասիրության հիմնական նպատակն է կանխել հիվանդության սիմպտոմատիկ դրսեւորումները: