«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վերջինը չէ, որ լքում է հարազատ խմբակցությունը: Առաջիկայում խմբակցությունում սպասվում են նոր ու տհաճ անակնկալներ:

Այս առումով նրանք, ովքեր կամաց-կամաց հեռանում են խմբակցության հետ  ինտենսիվ կապից, արդեն իսկ կասկածի տեղիք են տալիս, թե ով է լինելու «նավը լքողների» շարքում հաջորդը:

Սրանով էլ պայմանավորված` երեկվանից խոսակցություններ են շրջանառվում, թե խմբակցությունը պատրաստվում է լքել ԲՀԿ-ական ակտիվ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որն ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը:

Սակայն, «Իրավունքի» ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, նա  բոլորովին էլ մտադիր չէ մանդատը վայր դնել, իսկ կլքի խմբակցությունը, թե` ոչ, ցույց կտա ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում