Ռեմբրանդտի ինքնանկարը Sotheby վիրտուալ աճուրդում վաճառվել է 18․7 միլիոն դոլարով: 1632 թվականի «Փոթազարդերով եւ սեւ գլխարկով ինքնանկարի» համար պայքարել է աճուրդի վեց մասնակից։

Ավելի վաղ Ռեմբրանդտի ինքնանկարը 2003 թվականին աճուրդին վաճառվել էր 6․9 միլիոն ֆունտով:

Երեքշաբթի վաճառված նկարը նկարչի՝ մասնավոր ձեռքերում գտնվող երեք ինքնանկարներից մեկն է: