Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական CNNturk–ի եթերում խոսել է նաեւ Հայաստան–Ադրբեջան խնդիրների մասին։

Իբրահիմ Քալընը շեշտել է, թե Էրդողանը Պուտինի հետ զրույցում նշել  է, թեՀայաստանը «զավթող» կողմ է հակամարտության մեջ։

«Պուտինի հետ զրույցում Էրդողանը Պուտինինց խնդրել է օգտագործել Հայաստանի հետ կապերը հայ–ադրբեջանական սահմանային լարվածությունը թուլացնելու համար։

Այո, Թուրքիան Ադրբեջանի կողքը կլինի մինչեւ վերջ, որտեղից էլ որ վտանգը գա, սակայն դա չի նշանակում փակել դիվանագիտական ճանապարհները»,–ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը։