ԱՄՆ անօրինական ներկայությունն Արեւմտյան Ասիայում ավերածությունների հիմնական պատճառն է տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, հայտնում է Mehr-ը:

«Մենք ԱՄՆ ներկայությունն Արեւմտյան Ասիայում դիտարկում ենք որպես երկրների ոչնչացման եւ թույլ զարգացման պատճառ»,- նշել է Այաթոլա Խամենեին ամենամյա ուխտագնացության կապակցությամբ իր ուղերձում։

Նա մահմեդական երկրներին կոչ է արել միավորվել «ԱՄՆ-ի հանցավոր գործողությունների եւ Իսրայելի ռեժիմի դեմ»՝ շեշտելով «Պաղեստինին, Եմենին եւ աշխարհում բոլոր ճնշված մուսուլմաններին օգնություն ցուցաբերելու» անհրաժեշտությունը:

Խամենեին դատապարտել է ԱՄՆ կառավարության դաժան գործողություններն իր ժողովրդի նկատմամբ՝ աջակցություն հայտնելով ԱՄՆ-ում ժողովրդական շարժմանը ռասայական նախապաշարմունքների դեմ։