BMW-ն 2021-ին նախատեսում է սկսել նոր էլեկտրական քրոսովերի սերիական արտադրությունը։ Այս պահին այս ավտոմեքենան հայտնի է iNext անվանումով: Ինչպես պատմել են ընկերության ներկայացուցիչները BMW Group Electric Days կոնֆերանսի ժամանակ, այս պահին ընթանում է էլեկտրական քրոսովերի թեստային նախատիպերի արտադրությունը, հայտնում է Autonews-ը:

Այսպիսի կոնցեպտների հավաքումն իրականացվում է խիստ գաղտնիության պայմաններում՝ BMW-ի գործարանի հատուկ փակ տարածքներում: Մինչ նորույթի սերիական արտադրությունը գերմանացիները ծրագրում են հավաքել ապագա էլեկտրաքարի մոտ 100 նախատիպ:

BMW-ում շեշտել են, որ iNext-ն ընկերության իսկական «տեխնոլոգիական ֆլագմանը» կդառնա: Օրինակ, քրոսովերն ավտոնոմ վարման գործառույթ կունենա: Սակայն անօդաչու համակարգի մանրամասները դեռ գաղտնի են պահվում:

Մեքենայի տեխնիկական բնութագրերը դեռ գաղտնի են պահվում: