Չինական Huawei Technologies Co ընկերությունն առաջին անգամ հայտնվել է սմարթֆոնների վաճառքով աշխարհում առաջին տեղում՝ առաջ անցնելով հարավկորեական Samsung Electronics-ից, հաղորդում է Canalys վերլուծական ընկերությունը:

Վերլուծաբանների տվյալներով՝ Huawei-ն ապրիլ-հունիս ամիսներին վաճառել է 55,8 մլն սմարթֆոն, ինչը 5 տոկոսով քիչ է, քան մեկ տարի առաջ, այն դեպքում, երբ Samsung-ի վաճառքը նվազել է 30%-ով կորոնավիրուսի պատճառով՝ մինչեւ 53,7 մլն սմարթֆոն: