Ֆրանսիայում Ապպի համայնքը դարձել է աշխարհում առաջինը, որը սկսել է էլեկտրամոբիլներ կիրառել: Տեղի իշխանությունները Renault ավտոարտադրողի հետ համատեղ էլեկտրամոբիլներ են տրամադրել բնակչներին 3 տարի անվճար վարձակալությամբ, հաղորդում է Europulse-ը:

3 տարվա ընթացքում բնակիչները պետք է օգտվել բացառապես էլեկտրամոբիլներից: Նրանք կպատմեն իրենց փորձի մասին իշխանություններին եւ ավտոարտադրողի ներկայացուցիչներին: Եթե փորձը հաջող անցնի, ապա դա ցույց կտա, որ էլեկտրամոբիլը հարմար է ոչ միայն մեծ քաղաքներում:

Էլեկտրամոբիլ է ստացել յուրաքանչյուր ընտանիք. Ապպիում ապրում է առնվազն 30 մարդ:

Ֆրանսիան Եվրոպայում էլեկտրամոբիլների թվով 9-րդ տեղում է Նորվեգիայից, Բրիտանիայից եւ Գերմանիայից հետո: