«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին վաղը առավոտյան կանչել են ԱԱԾ բացատրություն տալու։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Թե կոնկրետ ինչ գործի շրջանակում է ԱԱԾ նախկին ղեկավարը հրավիրվել ԱԱԾ, փաստաբանը չասաց և այլ մեկնաբանություն չտվեց։