Տավուշի մարզում  այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 19:10-ի սահմաններում մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Բախման հետևանքով վարորդը մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել, ավտոմեքենայում էլ եղել են մի քանի ուղևորներ, որոնց վարորդը Իջևանում գտնվող կարի արտադրամասից տանում էր տուն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը, ինչեպս նաև՝ վթարի հետևանքով այլ տուժածներ կան թե ոչ: