Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում կադրային ջարդ տեղի չի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գրասենյակի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանը պարզաբանելով այսօրվա պաշտոնանակությունները գարսենյակում:

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում կադրային ջարդ տեղի չի ունեցել, այսօրվա պաշտոնանկությունները պայմանավորված են կառուցվածքային փոփոխություններով, որոնց մասին դեռ ամիս առաջ տեղեկացրել ենք»,- հայտնեց նա:

Մենք ավելի վաղ կառուցվածքային փոփոխությունների մասին հայտնել էինք , որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի  կառուցվածքում՝դադարեցվելու են  Եվրոպայի հայ համայնքների վարչության, Ամերիկայի հայ համայնքների վարչության, ԱՊՀ հայ համայնքների վարչության, Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության, Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության, հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության, համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության գործունեությունը, ստեղծվելու է օրենսդրական նախաձեռնությունների եւ ռազմավարությունների մշակման վարչություն: Սփյուռքի ներուժի հաշվառման եւ տեղեկատվական վերլուծությունների վարչությունը եւ սփյուռքում տեղեկատվական ռազմավարության մշակման եւ իրականացման վարչությունը միաձուլվելու է՝ ստեղծելով սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչություն:

Համահայկական ծրագրերի վարչությունն անվանափոխվելու է ծրագրերի իրականացման եւ մշտադիտարկման վարչության:

Գրասենյակի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչությունը.

2) ծրագրերի իրականացման եւ մշտադիտարկման վարչությունը.

3) օրենսդրական նախաձեռնությունների եւ ռազմավարությունների մշակման վարչությունը:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք,  որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնանկությունների մասին որոշումներ է ստորագրել:

Մասնավորապես աշխատանքից ազատվել են հետեւյալ պաշտոնյաները.

•             Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ (06-Գ28-23.1-Ղ2-1) Կարեն Բահատուրի Ավանեսյանին 2020 թվականի հուլիսի

28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից:

•             Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.1-Ղ3-1) Նատալյա Շավարշի Դանիելյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից

•             Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ամերիկայի հայ համայնքների վարչության Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.2-Ղ3-2) Գոհար Ռաֆիկի Սահակյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։

•             Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ (06-Գ28-23.7-Ղ2-1) Գրիգոր Միխայելի Արշակյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։

•             Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.6-Ղ3-2) Անահիտ Հովհաննեսի Դավթյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։

•             Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ (06-Գ28-23.6-Ղ2-1) Քնարիկ Ռազմիկի Պետրոսյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։

•             Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ (06-Գ28-23.4-Ղ2-1) Լևոն Կարենի Անտոնյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։

•             Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ (06-Գ28-23.5-Ղ2-1) Տարոն Արտաշեսի Շագոյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։

•             Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ (06-Գ28-23.7-Ղ3-2) Էլիզ Ալբերտի Գևորգ-յանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։

•             Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ԱՊՀ հայ համայնքների վարչության ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.3-Ղ3-1) Էդգար Արմենի Հովսեփյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը ազատված պաշտոնյաներից 4-ին` Հովհաննես Ալեքսանյանին, Սարգիս Ալեքսանյանին, Անուշ Պետրոսյանին, Արամ Ամիրզադյանին իրենց պաշտոններում վերանշանակելու մասին որոշումներ է ստորագրել