Նախքան «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը վերջին 20 տոկոս բաժնետոմսերի վերջնական վաճառքը «ՀայՌուսգազարդ» ընկերությունն ի վնաս իրեն է աշխատել: Այս մասին նշված է «Transparency International» (TIAC) Միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի «1997-2020 թվականներին Հայաստանի Հանրապետությունում մասնավորեցումը եւ արտասահմանյան ներդրումները» հետազոտության մեջ:

Այսպես, ըստ հետազոտության տվյալների, 2005-2013 թվականներին ընկերությունը չի ստացել 31,9 մլրդ դրամ:

«Սակայն արդեն 2014-2018 թվականներին, երբ ընկերությունն ամբողջությամբ անցել է ռուսական «Գազպրոմի» վերահսկողության տակ, ընդհանուր շահույթը կազմել է 112 մլրդ դրամ»,- նշված է հետազոտության մեջ:

Հետազոտողների կարծիքով՝ սա վկայում է կառավարման ցածր եւ ոչ արդյունավետ մակարդակի մասին: