1997-2020 թվականներին ռուսական ընկերությունները Հայաստանում հիմնական ներդրողներն էին: Այս մասին ասվում է Transparency International հակակոռուպցիոն միջազգային կենտրոնի՝ «Մասնավորեցումը եւ օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում 1997-2020թթ․» հետազոտության մեջ:

Այնուամենայնիվ, 2014 թվականից նկատվում է ռուսական ընկերությունների ազդեցության եւ դերի անկում:

«Տվյալ հարցը պետք է քննարկել կայունացման եւ ՀՀ տնտեսության խոցելիության տեսանկյունից: Այսինքն, թե ինչպես կարող է այդ ներդրումների կրճատումն ազդել հանրապետության տնտեսության վրա… Այսպես, ՌԴ-ից, ԱՄՆ-ից եւ մի շարք այլ երկրներից ուղիղ ներդրումների վերլուծության ժամանակ հիմնական ծավալն ընկնում է ՌԴ-ին: Այնուամենայնիվ, 2014 թվականից որոշակի անկում է գրանցվում: Նման իրավիճակ է նաեւ բալկանյան երկրներում, որտեղ ՌԴ-ից ուղիղ ներդրումների ծավալն էապես նվազել է»,-նշվում է հետազոտության մեջ: