Սուրբ Սոֆիայում գրեթե 90 տարվա մեջ առաջին անգամ Կուրբան բայրամի պատվին նամազ է կատարվել, հաղորդում է Gazeta-ն՝ Sabah-ի վրա հղումով:

Նշվում է, որ նախկին քրիստոնեական տաճարում հավաքվել են իսլամի հազարավոր հետեւորդներ:

Նազամն անցկացրել է Թուրքիայի կրական գործերով վարչության ղեկավար Ալի Էրբաշը:

Աղոթքին մասնակցել են նաեւ խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոպը, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն, Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան եւ Ֆաթիհի քաղաքապետ Մեհմեդ Էրգյուն Թուրանը: