Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2 օրենք է ստորագրել, որոնք առնչվում են պետգնումների եւ պետական մասնակցությամբ ըներությունների գնումների անցկացման առանձնահատկություններին, հաստատում են Եվրասիական տնտեսական միության երկրներում արտադրված ապրանքների գնումների պարտադիր նվազագույն բաժնեմասը: ՌԴ կառավարության նախաձեռնած փաստաթղթերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Օրենքները կոչված են այսպիսի գնումներն ուղղորդելու դեպի առավելապես հայրենական արտադրանք, այդ թվում՝ պաշտպանական-արդյունաբերական կազմակերպությունների դիվերսիֆիկացման շրջանակում բարձրտեխնոլոգիական քաղաքացիական արտադրանքի թողարկումը խթանելու առումով: Փաստաթղթերը նաեւ սահմանում են պետական եւ համայնքային պատվիրատուների նվազագույն բաժնեմասի կարգը եւ պայմանագրի նախնական (առավելագույն) գների որոշման առանձնահատկությունները, մեկ մատակարարի (կապալառուի, կատարողի) հետ կնքված պայմանագրի գները, ապրանքի միավորի, աշխատանքի, ծառայությունների նախնական գները:

Սա նաեւ առնչվում է պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց գնումներին: Օրենքներից մեկի պարզաբանման մեջ նշված է, որ ներկայումս պետական ընկերությունների կողմից բոլոր գնումների 80 տոկոսից ավելին իրականացվում են մեկ մատակարարից: Դրանից բացի, այդպիսի գնումներ կատարելիս պատվիրատուները, որպես կանոն, նախապատվություն են տալիս արտասահմանյան աարտադրանքին՝ մրցունակ ռուսական նմանօրինակներ ունենալով հանդերձ: Պատվիրատուների կողմից միայն արտասահմանյան արտադրանքին հատուկ հազվագյուտ եւ հավելյալ բնութագրերի օգտագործման հնարավորությունը հայրենական արտադրողներին թույլ չի տալիս հայրենական արտադրության հայտեր ներկայացնել:

Օրենքները նաեւ նախատեսում են կառավարության լիազորություներ որոշելու պահանջները, որ ներկայացվում են ԵՏՄ անդամ երկրներում արտադրված ապրանքների գնումների, աշխատանքների, ծառայությունների ծավալի վերաբերյալ հաշվետվությունների բովանդակությանն ու ձեւին, որոնց ցուցաբերման համար մատակարարվում է ԵՏՄ-ում արտադրված ապրանք, ինչպես նաեւ դրա պատրաստման եւ միասնական տեղեկատվական համակարգում տեղադրելու կարգը:

Կառավարությունը որոշելու է գործադիր իշխանության լիազորված դաշնային մարմնին ներկայացվող պահանջները, որը գնահատում է պետական եւ համայնքային պատվիրատուների կողմից գնումների նվազագույն բաժնեմասի կատարումը միասնական տեղեկատվական համակարգի օգտագործման կարգին համապատասխան՝ գնումների այդպիսի բաժնեմասի գնահատման համար: