Ավստրալիան կդառնա առաջին երկիրը, որը Google-ին եւ Facebook-ին կպարտավորեցնի վճարել նորությունների կոնտենտի համար, հաղորդում է CNBC-ը:

Այս տարվա սկզբին Ավստրալիայի մրցակցության եւ սպառողների պաշտպանության հարցերի հանձնաժողովը հանձնարարել էր պարտադիր կոդեքս մշակել տեխնոլոգիական հսկաների համար:

Կանոնների համաձայն՝ եթե հրատարակողներն ու թվային հարթակները չեն կարող համաձայնել գործարքի մասին պաշտոնական բանակցություններից 3 ամիս հետո, ապա արբիտրաժային պրոցես կսկսվի, որի արդյունքով կընտրվի առավել խելամիտ առաջարկ 45 աշխատանքային օրվա ընթացքում: