Amazon-ը 10 մլրդ դոլար կներդնի տիեզերական ինտերնետ համակարգում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ից թույլտվություն կստանա ավելի քան 3000 ցածր ուղեծրային արբանյակների տեղակայման համար:

Ընկերությունը հայտարարել է, որ  առաջ է շարժվում իր Kuiper ծրագրով, որի նպատակն է ԱՄՆ-ում  լայնաշերտ արբանյակային ինտերնետ հասանելիություն ապահովելը: Այն վերջին հաշվով ծառայություններ կառաջարկի նաեւ ամբողջ աշխարհին անլար կապի օպերատորներին եւ 5G ցանցերին: