Spaceship տիեզերագնացի թվով վեցերորդ նախատիպն իրական չափսերով լավ է դրսեւորվել Raptor շարժիչները փորձարկելու ժամանակ։ Այժմ այսպես կոչված «SN5»-ը պատրաստ է կատարել 150 մետր բարձրությամբ փոքր թռիչք, պատմել է Իլոն Մասկը, հաղորդում է HighTech+ը։

Տեխասում SpaceX ընկերությունն անցկացրել է Starship-ի ստատիկ փորձարկումներ՝ գործադրելով Raptor-ի շարժիչներից մեկը, որը տեղադրված է SN5 շարքային համարի ներքո։

Փորձարկումների ավարտից հետո ընկերության ղեկավար Իլոն Մասկը խոսք է տվել իր հետեւորդներին Թվիթերում․ «Starship-ն ավարտել է իր ամբողջական թեստը։ Շուտով այն 150 մետր բարձրությամբ թռիչք կկատարի»։

SpaceX-ը կառուցում եւ թեստավորում է Starship տիեզերանավերի նախատիպերը 2019 թվականից, եւ SN5-ին նախորդող շարժիչների մեծամասնությունը ոչնչացվել էր փորձարկումների ընթացքում։ Այսպես, SN4-ը պայթել էր մայիսի 30-ին կայացած հինգերորդ փորձարկման ժամանակ։

Դատելով Մասկի մեկնաբանություններից՝ առաջիկայում SN5-ն ի վերջո թռիչք կկատարի։ Մինչ այդ դա հաջողվել էր միայն նախատիպի ավելի փոքր տարբերակին՝ Starhopper տիեզերանավին։