Մոսկվայի քաղաքային դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել 2 ռուսաստանցու գործարարի սպանության համար: Սյուժեի եզակիությունը. փամփուշտները արձակվել են Վրաստանում, իսկ քիլերները ձերբակալվել են Պետերբուրգում: Իրադարձության լոկացիան նույնքան տարբեր է, որքան Ադրբեջանի գողական կլանների շահերը, գրում է «Ֆոնտանկա»-ն:

Պորտալի տեղեկություններով՝ Մոսկվայում հուլիսի 31-ին հայտարարվել է Ահմեդովի եւ Իսկենդերովի նկատմամբ դատավճիռը: Նրանց 15-ական տարվա ազատազրկման են դատապարտել:        

Համակարգերի միջեւ սագա-կոտորածում տվյալ սերիան սկսվել է 2017 թվականի սեպտեմբերի 11-ին: Թբիլիսիում ռեստորանի մոտ 2 անհայտ անձինք կրակ են բացել ոմն Մամեդովի ուղղությամբ, որը գտնվել է իր Toyota ավտոմեքենայում: Պետերբուրգի քրեական հետազոտությունում գիտեին, թե ով է պատվիրատուն: Այլ հարց է, որ պաշտոնապես դա որեւէ կապ չուներ Ռուսաստանի հետ:

2017 թվականի հոկտեմբերի 23-ին Պետերբուրգում բերման են ենթարկել Ահմեդովին եւ Իսկենդերովին: Նրանց մոտ գտել են հրացան ու դիմակներ: Նրանք ճանաչել են Թբիլիսիից եկածներին, սակայն նրանց երրորդ համախոհը զենքը վերցրել է իր վրա, այսինքն՝ հրաձիգներին պետք էր բաց թողնել: Ինչպես պարբերականին ասել է զրուցակիցը, ՔԿ-ում «նստել եւ մտածել են»:

Եվ որոշել են Թբիլիսիում տեղի ունեցած սպանության գործը հարուցել Պետերբուրգում: Տեսականորեն օրենքը թույլ էր տալիս, քանի որ մահացածը ՌԴ քաղաքացի էր:

Պետք է նշել, որ այսօր դատապարտված Ահմեդովը 2016 թվականին Ստամբուլում սպանված «օրենքով գող» Ռովշան Լենքորանսկու եղբայրն է: Դա այսպես ասած ժեստ էր նրա հին թշնամի Լոտու Գուլիից: Նրանց միջեւ պայքարը վաղուց է սկսվել: Իսկ պատճառը Մոսկվայում եւ Պետերբուրգում բանջարեղենի պահեստների հսկողությունն է:  

Օրինակ, 2016-ի ամռանը Պետերբուրգի Սոֆիյսկայա փողոցում բանջարեղենի պահեստի մոտ սպանել են ոմն Էլչին Պիտերսկու բարեկամին: Նրա մյուս բարեկամին սպանել են Ադրբեջանում 2016-ի վերջին: 2017-ին 6 փամփուշտ է դիպել նրա օգնականին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանից գանգստերների միջեւ փոխհարաբերություններին, ապա այսօրվա դատավճիռը, քիչ հավանական է, որ խաղաղություն կհաստատի նրանց միջեւ: