Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է  դատավորների ընդհանուր ժողովը։

ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը, ԲԴԽ անդամ` Վճռաբեկ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։

ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը եւ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը, որն ավելի քիչ ձայներ է հավաքել։

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու համար առաջադրվել էին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Ստեփան Միքայելյանը, Գոռ Հակոբյանը եւ Սուրեն Անտոնյանը։

Դատավորների կարգապահական հանձնաժողովի անդամներ են ընտրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արման Հովհաննիսյանը, Հովիկ Շահնազարյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը:

ժողովից հետո տեղի կունենա ԲԴԽ ընտրված անդամի երդման արարողությունը եւ կամփոփվեն այսօրվա ընտրության արդյունքները։

Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը անցկացվում է դռնփակ, նիստին 236 դատավորից մասնակցում է 180-ը։

ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը պետք է կայանար դեռեւս մարտի 13-ին, սակայն համավարակով պայմանավորված հետաձգվել էր։