Ոստիկանական հատուկջոկատայինները վնասազերծել են պոլտավյան ահաբեկիչ Ռոման Սկրիպնիկին, ում իրավապահները որոնում էին արդեն մեկ շաբաթ: Այս մասին լուրն այսօր առավոտյան Facebook-ում հայտնել է Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն, փոխանցում է 112.ua-ն:

«Օգոստոսի 1-ին, մոտ 02.00-ին, Զենկովսկու շրջանի Օպոշնյա գյուղի ծայրամասում Սկրիպնիկի հետախուզման միջոցառման անցկացման ժամանակ ոչ բնակելի շենքերից մեկն է մտել ոստիկանության Զենկովսկու բաժանմունքի պետ, ոստիկանության կապիտան Գուման եւ հայտնաբերել հանցագործին»,- հայտնել է Գերաշչենկոն:

Նրա խոսքով՝ Սկրիպնիկը, նռնակով սպառնալով, ոստիկանին պատանդ է վերցրել:

Սակայն Գումայի մոտ էր հաշվեցուցակային զենքը: Չարագործին ձերբակալելու նպատակով գործի է դրվել «Շանթ» հատուկ ոստիկանական գործողությունը:

Արդյունքում ԿՕՐԴ ոստիկանական հատուկ նշանակության աշխատակիցները ճշգրիտ կրակոցով ահաբեկչին վնասազերծել են:

Պատանդը հասցրել է 3 վայրկյանում մի կողմ ցատկել նռնակի պայթյունի վայրից: Նա ողջ եւ անվնաս է:

Գերաշչենկոն նշել է, որ Ռոման Սկրիպնիկը հնարավորություն ուներ հայտնվել ոստիկաններին եւ ողջ մնալ, չնայած եւ շատ տարիներ անցկացնելու էր ճաղավանդակի հետեւում, բայց նա ընտրեց իր ճանապարհը:

Ավելի վաղ՝ հուլիսի 23-ին, Պոլտավայի մարզի քրեական հետախուզության աշխատակիցներն անցկացրել էին մարդու ձերբակալության գործողություն, որը կասկածվում էր մեքենաների գողության մեջ: Ձերբակալելիս տղամարդը հասցրել էր հանել ՌԳԴ-5 նռնակը, քաշել օղակը եւ բռնել ոստիկանության աշխատակցի ձեռքը: Ավելի ուշ ոստիկանության աշխատակցի փոխարեն պատանդ էր վերցրել քրեական հետախուզության պետին: Հանցագործին տվել էին նաեւ ծառայողական մեքենա, որով նա պատանդի հետ միասին քաղաքով առաջ էր ընթացել:

Իրավապահները Սկրիպնիկին հնարավորություն էին տվել քաղաքի սահմաններից դուրս գալ ծառայողական մեքենայով:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Սկրիպնիկը ճանապարհի վրա էր թողել ավտոմեքենան եւ թաքնվել անտառաշերտում: Պատանդ վերցված ոստիկանության սպան ազատվել էր:

Այս փաստով տեղեկությունները մտցվել են մինչդատական քննությունների միասնական գրանցամատյան ըստ Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 348 հոդվածի («Ոտնձգություն իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի նկատմամբ»), 349 հոդվածի («Իրավապահ մարմնի աշխատակցին պատանդ վերցնելը») եւ 263 հոդվածի («Զինամթերքի ապօրինի օգտագործումը»):