Ստամբուլի Թուզլայի շրջանում  Կուրբան բայրամի միսը կիսելու չկարողանալու պատչառով երեք հոգի դանակահարվել են։

Թուրքական Milliyet–ի փոխանցամբ՝  երկու ընտանիք Կուրբան բայրամի համար  համատեղ մի կով են գնել եւ մորթել։ Սակայն միսը կիսելու ժամանակ տարաձայնություններ են առաջացել, ինչը վերածվել է վիճաբանության եւ դանակահարությունների։  Երկու ընտանիքիների միջեւ վիճաբանության հետեւանքով 3 հոգի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց։

Նշենք, որ մուսուլմանական աշխարհը այս օրերին տոնում է Կուրբան բայրամը (զոհաբերության տոն)։