Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ օգոստոսի 1-ից Ռուսաստանը վերականգնում է միջազգային ավիահաղորդակցությունը: Այն դադարեցվել էր մարտի 27-ին կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի պատճառով: Այս ամբողջ ընթացքում փոխադրողները կարող էին չվերթներ կատարել միայն ուղեւորներին տուն վերադարձնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Ե՞րբ եւ ո՞ւմ հետ է վերականգնվում ավիահաղորդակցությունը:

• Ռուսաստանի եւ մյուս երկրների միջեւ ավիահաղորդակցությունը վերականգնվում է օգոստոսի 1-ից:

• Չվերթները կատարվելու են Մոսկվայի, Մոսկվայի մարզի, Սանկտ Պետերբուրգի եւ Դոնի Ռոստովի օդանավակայաններից, հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

• Առաջին երկրները, դեպ ուր հնարավոր կլինի թռչել Ռուսաստանից, կլինեն Մեծ Բրիտանիան, Տանզանիան, Թուրքիան եւ Աբխազիան:

• Լոնդոն, Անկարա, Ստամբուլ եւ Զանզիբար չվերթները վերականգնվում են օգոստոսի 1-ից:

• Օգոստոսի 10-ից չվերթներ կկատարվեն դեպի Անթալիա, Բորդում եւ Դալաման:

• Ավիահաղորդակցությունը կվերականգնվի միանգամից թե՛ կանոնավոր, թե՛ չարթերային հիմքով, հայտնել են «Ռոսավիացիայից»:

• Բելառուսի դեսպանատնից չեն հաստատել ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերականգնման մասին տեղեկությունները:

• Ռուսաստան ժամանող բոլորը, եթե խոսքը չի վերաբերում դուրս եկող չվերթներին, պետք է ունենան կորոնավիրուսի բացասական թեստի մասին տեղեկանք, կատարված մինչեւ ժամանելը ոչ վաղ, քան 72 ժամ առաջ, կամ թեստ հանձնեն սահմանը հատելուց հետո 3 օրվա ընթացքում:

• Ռուսաստանից Մեծ Բրիտանիա ժամանող բոլորը նախկինի պես պարտավոր են անցնել երկշաբաթյա կարանտին, հիշեցրել են Մոսկվայում բրիտանական դեսպանատնից:

• Թուրքիան եւ Տանզանիան ժամանողների համար կարանտին չեն նախատեսում:

• Ռուսաստանն օգոստոսի 15-ից ավիահաղորդակցությունը վերականգնում է Շվեյցարիայի հետ: Չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ՝ Մոսկվա-Ժնեւ-Մոսկվա երթուղով:

Ի՞նչ են ասում ռուսական իշխանությունները:

• Տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը նշել է, որ Ռուսաստանը ավիահաղորդակցությունը վերականգնելու բանակցություններ է վարում 30 երկրների հետ:

• ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ավիահաղորդակցության բացման շուրջ մյուս երկրների հետ բանակցությունների ընթացքը:

• ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ ավիահաղորդակցության վերականգնումը կարագացնի արտասահմանում մնացած ռուսաստանցիների վերադարձը:

• «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ Ռուսաստանը կարող է շուտով չեղարկել կարանտինը ժամանող չվերթների համար: Նա նաեւ նախազգուշացրել է արտասահման թռիչքներ կատարելիս կորոնավիրուսով վարակվելու ռիսկերի մասին:

• Երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել, որի համաձայն Թուրքիայի եւ Տանզանիայի քաղաքացիների ու Մեծ Բրիտանիայի հպատակների համար հանվում են Ռուսաստան մուտքի սահմանափակումները:

Ինչպիսի՞ն է շուկայի արձագանքը:

• S7 ավիաընկերությունում պատրաստ են արտասահման թռիչքները վերսկսել կարգավորող մարմիններից իրազեկումներ ստանալուց անմիջապես հետո:

• «Պոբեդա» լոուքոսթերը օգոստոսի 1-ից կվերսկսի Մոսկվայից Ստամբուլ չվերթները, օգոստոսի 10-ից՝ Անթալիա: Թուրքիա տոմսերի վաճառքը վերսկսվել է:

• Օգոստոսի 10-ից Azur Air-ը կսկսի չվերթները դեպի Անթալիա, Բոդրում եւ Ալաման:

• «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը արտասահման թռիչքային ծրագիրը ներկայացնում է հուլիսի 27-ից հետո:

• Utair-ը քննարկում է Ռուսաստանից Տանզանիա թռիչքների վերսկսման հնարավորությունը: ՌԴ-ից Տանզանիա ուղիղ չվերթները մինչեւ ավիահաղորդակցության փակումը կատարում էր «Ռոսիան»:

• «Ռոսավիացիան» խոստացել է մյուս երկրներին տեղեկացնել Ռուսաստանից միջազգային թռիչքների վերականգնման մասին:

• Պուլկովոյից եւ Պլատովից հայտարարել են միջազգային չվերթներին պատրաստ լինելու մասին:

• Մոսկովյան բորսայում «Աերոֆլոտի» բաժնետոմսերը աճել են 2,7 տոկոսով՝ նախորդ սեսիայի փակման մակարդակի համեմատ, հասնելով մեկ բաժնետոմսի դիմաց մինչեւ 87,44 ռուբլու:

• Ինչպես հայտնում է Aviasales-ը, ավիահաղորդակցության բացման ֆոնին Տանզանիա տոմսերի հայտերի թիվը 70 անգամ աճել է: