Հարավային Կորեայում կորոնավիրուսի խոշորագույն բռնկման կապակցությամբ ձերբակալվել է կրոնական աղանդի առաջնորդ Լի Ման-Հին, ով ղեկավարում է «Շին-չոնջիի վկայության խորանի տաճարը» աղանդը, հայտնում է BBC News-ը:

Նշվում է, որ վարակվել է աղանդի ավելի քան 5000 անդամ. սա երկրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի 36 տոկոսն է:
Երկրի իշխանությունները աղանդի առաջնորդին մեղադրում են կազմակերպության անդամների հանդիպումների, ինչպես նաեւ վարակակիրների հետ նրանց հնարավոր շփումների մասին  տեղեկությունները  թաքցնելուհամար:

Լին ձերբակալվել է շաբաթ օրը ՝ հետաքննության արդյունքում: Դատարանը հայտարարեց, որ կան ցուցանակներ, որոնք ցույց են տալիս գործով անհրաժեշտ ապացույցների ոչնչացումը:

Հիշեցնենք, որ, վերջին տվյալներով, Հարավային Կորեայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 14336 դեպք: 300 հիվանդ է մահացել: