Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ում տեղակայված ահաբեկչական խմբավորման առաջնորդի ձերբակալության մասին, հայտնում է Tasnim-ը:

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ իրենց ուժերը «լուրջ եւ ծանր հարված են հասցրել Միացյալ Նահանգներում տեղակայված ահաբեկչական խմբավորմանը»:

Նախարարությունում հավելել են, որ ձերբակալվել է «Թոնդար» ահաբեկչական կազմակերպության առաջնորդը։

Այլ մանրամասներ մասին խոստացել են հայտնել ավելի ուշ։