Շաբաթ՝ օգոստոսի 1-ին, Բեռլինում զանգվածային բողոքի ցույց է ընթանում կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված սահմանափակող միջոցառումների դեմ, հայտնում է DW- ն:

Երթը մեկնարկել է տեղական ժամանակով 12։00-ին Ուլտեր դեն Լինդեն պուրակից եւ շարժվել քաղաքի կենտրոնական փողոցներով: Մի քանի ժամվա ընթացքում, ըստ ոստիկանության, երթի մասնակիցների թիվը հասել է 15 000-ի։

«Քանի որ Ունտեր դեն Լինդենում հանդիպումը բավական բազմամարդ էր, մեր գործընկերները պնդում են անհրաժեշտ հեռավորության պահպանման անհրաժեշտությունը»,- Twitter-ում գրել է մայրաքաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ըստ ոստիկանության տվյալների, որոնք հաստատվում են դեպքի վայրից ստացված կադրերով՝ ներկաներից գրեթե որեւէ մեկը դիմակով չէ: Մասնակիցներից ոմանք տարբեր դաշնային նահանգների խորհրդանիշներով դրոշներ են բերել իրենց հետ։

Միջոցառումն անցկացվում է «Ազատության օրը՝ համավարակի ավարտը» կարգախոսով: Ակցիայի մասնակիցները հասել են  «Հունիսի 17-ի փողոց», որտեղ սկսվել է զանգվածային հանրահավաքը: