Հնդկական Փունջաբ նահանգում ավելի քան 60 մարդ է մահացել մաքսանենդ թունավոր սպիրտից թունավորման արդյունքում, հայտնում է AFP-ն:

Թունավորման զոհերը հայտնաբերվել են նահանգի երեք շրջաններում: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել է 10 մարդ:

Գործակալությունը նշում է, որ Հնդկաստանում ամեն տարի հարյուրավոր մարդիկ են մահանում էժան մաքսանենգ ալկոհոլից թունավորումների պատճառով։