Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ընկերության նախկին տնօրեն  Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Նիկոյանին ու Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել նույն քրգործի շրջանակներում։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու մասին։

ՀՔԾ-ից հայտնեցին նաև, որ առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կհայտնեն մեղադրանքների վերաբերյալ։