Այսօր վաղ առավոտյան Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակների 500 կիլոգրամանոց ֆուգասային ավիառումբի վնասազերծման օպերացիան, հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Սանկտ Պետերբուրգի գլխավոր վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չնայած այդ պատերազմից հետո անցած տասնամյակներին՝ Նեւայի հողում մինչեւ այժմ չպայթած անհամար ռումբեր կան: Քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունը նման ահազանգեր է ստանում գրեթե ամեն օր։ Այդպես էր նաեւ այս անգամ․ Պուլկովսկի մայրուղու վրա կառուցապատման աշխատանքային հրապարակում 71 աշխատող կես տոննա քաշով ռումբ էր հայտնաբերել։ Դրա վնասազերծման համար մասնագետներ էին ուղարկվել, ովքեր նման աշխատանքների մեծ փորձ ունեն»,- նշել են գերատեսչությունում։

Փրկարարներին մի քանի ժամ պահանջվեց ռումբին զգույշությամբ հասնելու, այն հատուկ մալուխներով կապելու եւ վերամբարձի միջոցով ավտոմեքենայի մեջ դնելու համար, ինչից հետո ավելի քան յոթ տասնամյակ հողի մեջ մնացած ռումբն ուղեւորվեց Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող ռազմական պոլիգոն, որտեղ եւ ոչնչացվեց այս առավոտ: